ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների։ Այս մասին թվիթերյան իր միկորբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը ողջունել է դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում հնչեցված հասցեկան և նպատակաուղղված ուղերձները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Հստակ, հասցեական և նպատակաուղղված ուղերձները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկների կողմից 9228-րդ հանդիպմանը ողջունվում են: Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների»,-գրել է նա։
--00—ՅՄ