Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս չեն հավակնում իշխանության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

0fa4cfec71664169b53010add3043d15_M

Ինչ կարող են անել նախկին նախագահները: Կարծում եմ, պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց:

Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է:

Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն:

Իշխանափոխության տեխնիկան հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել: 

Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք»:

--00—ՅՄ