Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Երկրաշարժ

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 13:51-ին, Վրաստանում երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ըստ աղբյուրի՝ 3,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքի մոտ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Մոտակա բնակավայրը Բաջիխևի գյուղն է։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

--00—ԼՄ