ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Վրաստանում 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:07-ին, էպիկենտրոնը եղել է Օզուրգեթի քաղաքի մոտ գտնվող Գոմի գյուղը։
Ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:21-ին՝ 3,3 մագնիտուդով, Բախմարո լեռնային առողջարանային գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա։
--00—ԱՊ