Վրաստանում գիշերը 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

երկրաշարժ թուրքիայում

Վրաստանում կեսգիշերն անց 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ․ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, գրում է «Սպուտնիկ Գրուզիան»։

--00—ԼՄ