ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Այս մասին Le Figaro պարբերականի լրագրող Էլիզաբեթ Փիրսոնի հետ զրույցում ասել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը՝ անդրադառնալով Կաշենի հանքավայրին, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:
Նա նշել է՝ Արցախի համար դա մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է:
«Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»,- ասել է Գևորգյանը :
Նշենք, որ արդեն տասնվեցերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
--00—ԶՀ