ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում «8 գյուղ պետք է վերադարձվի» Ադրբեջանին, քանի որ այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, թե որքան էլ բարդ լինի սահմանազատման գործընթացը, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։
«Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է «8 գյուղերի հարցը, որոնցում հարյուրամյակներ շարունակ» ադրբեջանցիներ են ապրել։ Դրա համար այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,-ասել է Բայրամովը։
--00—ՅՄ