13։00-ից Արցախում սննդի ծառայությունների մատուցման սահմանափակում կմտցվի․ ԱՀ կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային  սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13.00-ին:

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ