ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Թուրքիայի Այդընում նահանգի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ գազի պայթյունը համարվում է հիմնական պատճառը, որը տեղի ունեցել ռեստորանում բալոնների փոխարինման ժամանակ։
Տեղում են գտնվում ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները։
--00—ՅՄ