ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մարտի 20-ին` ժամը 00:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 22 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են բնակարանի փակ պատշգամբում գտնվող փայտյա պահարանը, պատշգամբի, կոտրվել հյուրասենյակի և խոհանոցի պատուհանները. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: