ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«25-րդ օր․ Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։
Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են։ Հետևաբար, միջազգային իրավունքի համաձայն, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- ասված է գրառման մեջ։
--00—ՅՄ