ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կանզասի նախկին նահանգապետ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը։
«Ղարաբաղում հայ ընտանիքները սովի են մատնված, քանի որ խանութները դատարկ են, դեղորայքը վերջանում է, էլեկտրականությունն անջատված է։ Ո՞վ է պատրաստ #savekarabakh-ին»,-գրել է նա։
--00—ՅՄ