ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է, որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցին։
Նրա խոսքով` ԼՂ հարցում մեր քաղաքականությունները, մեր ռազմավարությունները, մեր խոսույթը մեկը մյուսին հակասել են, սա բերել է իր հետևանքները։
«Մենք մեր Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի միավորմանը, իսկ մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե ԼՂ անկախության մասին։
Հետագայում բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ 2007-ի Մադրիդյան սկզբունքներով մենք ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պիտի ճշգրտվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ինչով հերքել ենք 91-ի հանրաքվեն, այս ամեն ինչը դրա հետևանքն է»,-ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թ․-ից իրենց դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չպետք է որոշի ԼՂ ժողովրդի ճակատագիրը, այլ ԼՂ ժողովուրդը` նաև կապի մեջ լինելով Ադրբեջանի հետ։
--00—ՅՄ