ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով: Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը:
ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:
Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ»,- նշված է ՀՀ ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում:
--00—ԼՄ