Հունվարի 11-20-ը արցախցի աշակերտների համար կազմակերպում է առարկայական օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

արցախ

Ստեփանակերտի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«ԱՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը սույն թվականի հունվարի 11-20-ը հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպում է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը:

Այս տարի դպրոցականները, համավարակի և պատերազմի՝ ուսման գործընթացի վրա թողած բացասական ազդեցությամբ պայմանավորված, հնարավորություն ունեն իրենց գիտելիքները ստուգելու միայն բնագիտական առարկաներից:

Օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը՝ ըստ առարկաների

Հունվարի 11-ին՝ քիմիա

Հունվարի 12-ին՝ կենսաբանություն

Հունվարի 13-ին՝ մաթեմատիկա

Հունվարի 14-ին՝ աշխարհագրություն

Հունվարի 15-ին՝ ֆիզիկա

Հունվարի 16-ին՝ ՆԶՊ:

Արդյունքները կամփոփվեն մինչև հունվարի 20-ը: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները քաղաքապետարանի կողմից կխրախուսվեն և կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին:

Ի դեպ, այս տարի օլիպիադայի քաղաքային փուլի առաջադրանքները կազմվել են ոչ թե ՀՀ, այլ ԱՀ ԿԳՄՍՆ մասնագետների կողմից:

Նաև, որոշ տեխնիկական պատճառներով, դպրոցականները նախօրոք չէին զգուշացվել օլիմպիադայի մեկնարկային օրվա մասին:

Առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի ընդհանուր արդյունքները կհրապարակենք դրանց վերլուծումից հետո»:

--00—ՄՀ