ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն երեկ մասնակցել է Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն Արցախի նախաձեռնված ցույցին՝ վկայելով իր աջակցությունը Հայաստանին և Արցախին ՝ ի դեմս Ադրբեջանի շրջափակման։
«Միջանցքը պետք է բացվի: Անհրաժեշտ է նաև Ֆրանսիայի կողմից դիվանագիտական և հումանիտար աջակցություն, որպեսզի թույլ տրվի հայ ժողովրդին պաշտպանել իր ազատությունը»,- նշել է պատգամավորը ցույցի վերաբերյալ թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն Արցախի ցույց են նախաձեռնվել։
--00—ԶՀ