ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Փեթելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում տեղի ունեցած ելույթին։
«Միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է մոբիլիզացվեն Լաչինի համար։ Դա հրատապ է, քանի որ հումանիտար ճգնաժամ է ծավալվում։ Ադրբեջանը «խեղդում» և սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Անն Լորանս Փեթելը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ելույթի ընթացքում մասնավորապես ասել էր, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները, և որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։
--00--ԱՀ