ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը միացել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման՝ իր գործընկերների կոչին՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրելով.
«Դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց սննդի, բժշկական օգնության և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հասանելիության։
Այդ գործողությունները անմարդկային են և անընդունելի։ Ես միանում եմ իմ գործընկերներին՝ շրջափակման անհապաղ դադարեցման կոչին»:
--00—ՅՄ