ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մեր չեխ գործընկերներին իրավիճակը պատշաճ ներկայացնելու համար շնորհակալություն Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։
Ինքս որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր։
Հայտարարությունը ստորև․
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը վտանգում է մարդասիրական ծանր հետևանքներ։
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»։
--00—ՅՄ