ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, անդրադարձել անվտանգային հարցերին։ Տեղեկացրել է, որ, չնայած բոլոր ջանքերին, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում», ֊ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իրավիճակին հստակ եւ հասցեական գնահատական տա, մանավանդ, որ Ադրբեջանի ներկայիս գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտ է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ