ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ադրբեջանցի էկոահաբեկիչների գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպանական ու նացիստական քաղաքականության ամենաակնառու դրսևորումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Աշխարհը պետք է արձագանքի, պարզապես պարտավոր է: Բայց մենք ինքներս պետք է համապատասխան եզրակացություններ անենք։ Մեր երեխաների և նրանց ապագայի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ»։
--00—ՅՄ