ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրաուսկայտեն թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«Եվրամիությունը ԵԱՀԿ-ում մտահոգություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ամբողջությամբ վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը»,-գրել է նա:
--00—ՅՄ