ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Հայաստանում 2022 թվականի 11 մասում՝ հունվար-նոյեմբերին իրականացվել է 427 մլրդ 704.5 մլն դրամի շինարարություն, ինչը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,9 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
26,3 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի հաշվին՝ կազմելով 112 մլրդ 353.6 մլն դրամ: Այս ծավալը, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,4 տոկոսով:
Իրականացված ընդհանուր շինարարության 49.2 տոկոսն իրականացվել է կազմակերպությունների միջոցներով՝ 210 մլրդ 327.3 մլն դրամի: 18,8 տոկոսն իրականացվել է բնակչության միջոցների հաշվին՝ 80 մլրդ 457.4 մլն դրամի:
--00—ԶՀ