Բաքուն նշում է՝ ՀՀ նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին, սա նշանակում է, որ խաղաղությունից հեռու ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ef308bb327878b91a4e432bd064d7d8e_M

«Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:

Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:

Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»:

--00—ՅՄ