ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ազատ գյուղի զիվորական կացարանում հրդեհի գործով փաստաբան Նորայր Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել։
«Այս պահին ստացված պատասխանները որոշակի հակասություններ են առաջացնում մեզ համար, որոնք ճշտելու համար դիմել ենք նախաքննական մարմնին։
Սպասում ենք նաև համալիր փորձաքննությունների պատասխաններին։ Ստանալուց հետո կորոշենք կրկնակի փորձաքննություն պահանջելու հարցը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Նորայր Նորիկյանը։
--00—ԶՀ