ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեորգի Էդուարդի Հարությունյանին: Նրան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է ՀՀ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում հանդես գալու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
Գեորգի Հարությունյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2022-ի սեպտեմբերի 15-ին
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին:
Որոշումը նպատակն է նրանց իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնել:
--00—ՅՄ