ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ և ուզում եմ ասել, որ ինձ հպարտ եմ զգում տեսնելով արցախահայության տոկունությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի:
Սա դժվար ճանապարհ է, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ընտրությունն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»,-գրել է նա:
--00—ՅՄ