ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Լիոնել Մեսսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Diario Sport-ին։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը ևս երկու տարով՝ աշխատավարձի բարձրացմամբ։
Հաղորդվում էր, որ ոչ մի այլ ակումբ չի կարողացել արժանի առաջարկ անել արգենտինացուն: Ուստի նա որոշել է շարունակել ելույթները ՊՍԺ-ում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ