ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Շրջափակման և ադրբեջանական կողմի հրահրած էներգետիկ ճգնաժամի պատճառով Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։
Այդ հարցում պետությունը, իր սուղ հնարավորությունների սահմաններում, աջակցում է բնակչությանը։
Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ:
Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։
--00—ՅՄ