ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Թուրքական մամուլը բուռն արձագանքել է ԱՄՆ կողմից F-16 կործանիչների հավանական մատակարարման դեպքում առաջ քաշվող նախապայմաններին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական կողմը ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունները որակել է սկանդալային:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած «Պայքար Ռուսաստանի ագրեսիայի դեմ. Ուկրաինան և անդին» խորագրով նիստի ընթացքում պատասխանելով սենատորների հարցերին, նշել էր, որ դեմ կլինի F-16-ի վաճառքին։ Դեմ էմ քանի դեռ Թուրքիան հավանություն չի տվել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Թուրքիան շարունակում է մեղադրել ԱՄՆ-ին նաև Հունաստանին զինելու հարցում:
--00—ՅՄ