ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Արարտում հայտնի «տեխասմոտրի» մոտ «Բուռավոյի ճանապարհ», որտեղ Niva մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Հ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան փողոցից դեպի Արարատ քաղաքի «Շիֆեռի գործարան» տանով ճանապարհի ձախակողմյան հատվածի երթևեկելի մասից դուրս է եկել և բախվել «Պանելի գործարանի» պատին։
Ժամանած բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Վաչե Թովմասյանն ու Միշա Հակոբյանը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը, հնարավոր է՝ վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։
--00—ԶՀ