ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Digital Almaty Awards միջազգային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել թվայնացման ոլորտում ակնառու նվաճումների համար ամենամյա ավանդական մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարգևատրումը տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների լիագումար նիստի շրջանակում:
«Կրթական տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Daryn Online» նախագիծը։ Մրցանակը հաղթողին է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բժշկական տեխնոլոգիա» անվանակարգում լավագույնը ճանաչվել է «Cerebra» նախագիծը։ Մրցանակը նախագծի հեղինակին է հանձնել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Ֆինանսական տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Solva» ընկերությունը։ Հաղթողներին պարգևատրել է նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ