ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
«Երեկոյան Երևան» թերթի նախկին նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը կարծում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը կարող է լինել Ստեփան Նարոյանը: Այս մասին Ղանդիլյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Հեղինակը իմ գործընկեր Ստեփան Նարոյանն է: Նա մահացել է շատ շուտ»,- ասաց Ղանդիլյանը:
Համացանցում բուռն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: