ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Հայաստանում Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար, հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:
Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»,- հայտնել է Իշխան Սաղաթելյանը։
--00—ՅՄ