Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալեն Ֆիշերը:



Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:



Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակադրակի բարձրացմանը:



Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի և տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ողջ ներուժի իրականացման կարևորությունը: Հանրապետության նախագահը շեշտել է նաև, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:



Մադալենը Ֆիշերն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ մասնավորապես ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:



Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցերին, ինչպես նաև Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհարժեշտությանը:



Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և պաշտոնական շփումների ակտիվացման ուղղությամբ:

--00—ԼՄ