ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Vatican news լրատվական գործակալությունը։
Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել տուժածների համար:
«Իմ ամբողջ սրտով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց կողքին եմ։ Շարունակում եմ աղոթել զոհվածների, ինչպես նաև վիրավորների ընտանիքի անդամների և փրկարարների համար։ Թող մեր օգնությունը սատարի նրանց այդ սարսափելի ողբերգության մեջ», - սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայրապետական առաքելությունների ընկերությունները նույն օրը դրամահավաք են սկսել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի օգնության հիմնադրամի համար:
Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ: Ողբերգության զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 11 հազարը։
--00--ԱՀ