ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Նման հայտարարություն է արել Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը ճեպազրույցի ժամանակ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է, որ վնասի գնահատումները, որոնք ներկայացված են կառավարության կողմից, և որին հավանություն են տվել միջազգային գործընկերները, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը», - ասել է Վինտոնը՝ տեսակապով հանդես գալով Թուրքիայի Գազիանթեփից։
Վինտոնը Թուրքիայի ամենաշատ տուժած Հաթայի նահանգում ստեղծված իրավիճակն անվանել Է «ապոկալիպսիս»՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր տներ են ավերվել: «Կարիքները վիթխարի են, բայց միջոցները՝ սուղ», - հավելել Է միջազգային պաշտոնյան։
Ավելի վաղ Համաշխարհային բանկը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար. այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Վերականգնումն ու աղետի հետևանքների վերացումը կարող է ավելի թանկ նստել Թուրքիայի վրա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ