ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 22 հազարը, իսկ վիրավորներինը՝ 80 հազարը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանին։
«Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը 22 327 է, վիրավորվել է 80 278 մարդ»,-ասել է նա։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 043-ի։
--00—ՅՄ