ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8500 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Սիրիայի առողջապահության նախարարության նախօրեին հայտնած զոհերի թիվը շատ ավելի քիչ է եղել՝ 1408 մարդ։ Բացի այդ, Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածի տարածքում զոհերի թիվը հասել է 2037-ի։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Ամմար Ամմարը զգուշացրել է, որ երկրաշարժից հետո Սիրիայում կարող է համաճարակ սկսվել սննդի եւ մաքուր ջրի բացակայության պատճառով, գրում է «Московский Комсомолец»-ը։
--00—ԱՊ