ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել, լրատվամիջոցներին հայտնում են ՔԿ-ից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։
--00—ՍՊ