ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Հայաստանի տարածքում, կանցկացվի Ղրղզստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոչ նպատակահարմար» էր որակել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում։
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կիրականացվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և խաղաղապահ գործողության անցկացման առաջադրանքներ»,-ասել է Սիդորովը։
--00—ՅՄ