ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, ի պատասխան 24News-ի հարցման, հերքել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) այն հայտարարությունը, ըստ որի՝ իր ունեցած տվյալների համաձայն՝ ամերիկյան բանակը հավաքագրում է ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալներին ՌԴ և ԱՊՀ տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանն ամբողջությամբ։
«Բացարձակապես կեղծ հայտարարություն է։ Ռուսաստանը վաղուց ի վեր շրջանառում է անհեթեթ պնդումներ ԻՊ-ին ԱՄՆ աջակցության վերաբերյալ նույնիսկ դեռ այն ժամանակներից, երբ Միացյալ Նահանգներն ակտիվ ու հաջող ռազմական գործողություններ էր իրականացնում արևելյան Իրաքում ԻՊ-Խորասանի ապաստարանների ուղղությամբ։ Այսօրինակ ապատեղեկատվության շարունակումը չպետք է որ զարմացնի որևէ մեկին», - ասված է մեկնաբանությունում։
--00—ԼՄ