Տասնյակ տարիներ են հարկավոր, որպեսզի Թուրքիան հաղթահարի այս աղետը․ ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

կ

Տասնյակ տարիներ են հարկավոր, որպեսզի Թուրքիան հաղթահարի այս աղետը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը․

«Հարցը միայն մասշտաբները չեն, Թուրքիայում կոռուպցիան ամենաբարձր մակարդակով է և այնտեղ ևս փողերի լվացման ամենամասշտաբային գործընթացներն են տեղի ունեցել միշտ։ Հիմա կոռուպցիան ավելի է ծաղկելու, քանի որ այն ինչ կատարվում է այսօր Թուրքիայում կոռուպցիայի համար պարարտ հող է։

Հիվանդանոցային կոռուպցիան արդեն տեսանելի է։ Երկրաշարժից տուժած մեկ վիրավորի համար հսկայական միջոցներ է հատկացնում պետությունը։

Բնակավայրերը աղբից մաքրելու համար միլիարդներ է հատկացնում առանց մրցույթ հայտարարելու»,- գրում է նա։

Փորձագետի խոսքով՝ քաղաքական դաշտում ևս ճգնաժամ է հասունանում․

«Էրդողանի թիմակիցներից շատերը, եթե առաջ կարծում էին, որ մշտապես իշխանության են մնալու, ապա հիմա փորձում են կաշառել ընդդիմությանը, որպեսզի տաքուկ տեղեր ամրագրեն։

Նահանգային կառավարման ոլորտում կան բազմաթիվ հրաժարականներ, որոնք հիմանականում մեկ պատճառաբանությամբ են՝ չեն ուզում այլևս աշխատել Էրդողանի կառավարման ներքո․․․ Քաոսը վերածվում է խորը ճգնաժամի․․․»։