Ադրբեջանը Հայաստանի հետ երկու կարճաժամկետ նպատակ ունի․ ռազմագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ֆֆ

Ադրբեջանն ունի երկարաժամկետ ծրագիր, որով փորձում է տարածաշրջանից ՀՀ-ն վերացնել, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը․

«Այս փուլում ՀՀ-ի հետ հարաբերություններում նման վարքի դրսևորումը երկու կարճաժամկետ նպատակ ունի։

Առաջինը, ներքին կյանքում, կրոնական, էթնիկ բնիկներին, ովքեր փոքրամասնություն են կազմում, փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանն այլևս ուժեղ է, և որ ոչ մեկի մտքով չանցնի տարածքային նկրտումներ ունենալ, Ադրբեջանից առանձնանալ։

Երկրորդ, փորձում է հնարավորինս առանց լայնածավալ պատերազմի ՀՀ-ից պոկել տարածքներ»։ 

Քաղաքագետի կարծիքով՝ երկարաժամկետ կտրվածքով Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նպատակն այն է, որ ՀՀ-ն գոյություն չունենա, թեկուզ ապրի հայ բնակչություն, բայց որպես պետություն գոյություն չունենա․

«Դրան հասնելու համար նրանք փուլ առ փուլ փորձում են իրագործել այդ ծրագիրը։ Իհարկե կարող են դեպքերն այնպես զարգանալ, որ Ադրբեջանը նույնիսկ խնդիր ունենա սեփական տարածքային ամբողջականության հետ, եթե իրեն շարունակի պահել նման ագրեսիվ հարևան պետությունների հետ, այդ թվում Իրանի»,- նշել է նա։ 

--00—ՍՊ