ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը 2 անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա։ Բացի այդ, հունվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում իր գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։
24News-ն այս խնդրով հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում։ «Թուրքերը հայ ազգին շատ են վնաս տվել»,- ասաց քաղաքացիներից մեկը։ «Ամենավատ խաղաղությունը պատերազմից լավ է»,- նշեց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ