ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իսլանդիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 216 կիլոմետր հյուսիս-արևելք:
Օջախը 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
--00—ՅՄ