ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC)։
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10:05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 352 հազար բնակչություն ունեցող Բենդեր Աբբաս քաղաքից 113 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
--00—ՅՄ