ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Պենտագոնը նախազգուշացրել է իր 1,3 միլիոն զինծառայողներին, որ չուտեն կակաչի սերմերով թխվածքներ, քանի որ դրանք կարող են թմրանյութերի թեստի դրական պատասխանի պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով USA Today պարբերականին:
Պենտագոնի պաշտոնյա Գիլբերտ Սիսներոսը հայտնել է, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ կակաչի սերմի որոշակի տեսակներում կոդեինի մակարդակը շատ ավելի բարձր է, քան նախկինում հաղորդվում էր: Հետևաբար, թմրանյութերի թեստը կարող է մեզում կոդեինի առկայություն ցույց տալ և խեղաթյուրել նախարարության կողմից անցկացվող ստուգումների արդյունքները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ