ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Պաշտոնական Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այդ մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով բանակցություններում միջնորդ դառնալու՝ Կահիրեի ցանկությունը։
Նա նաև հիշեցրել է, որ Երևան-Բաքում հաշտեցումը հիմնված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, և որ պետք է խուսափել Երևանի և Բաքվի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից ու մրցակցությունից։
--00—ԼՄ