«ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայի վերաբերյալ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1134172

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչներն ապրիլի 7-ին կժամանեն Եգիպտոսի մայրաքաղաք՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ իսրայելական կողմի հետ համաձայնագրեր կնքելու հետագա գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը։

«Վաղը՝ կիրակի, «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը եգիպտական ​​կողմի հրավերով կմեկնի Կահիրե՝ քննարկելու պաղեստինյան հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը», - ասել է «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության անդամը: Նրա խոսքերը մեջբերել է «Al Jazeera» հեռուստաալիքը։ 

Նա տեղեկացրել է, որ վերջին մի քանի ժամում բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ ինտենսիվ քննարկումներ են ընթանքում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և միջնորդների միջև։

--00—ՅՄ